Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թեման նույնն է՝ Ղարաբաղ

Թեման նույնն է՝ Ղարաբաղ
19.11.2013 | 11:20

Այսօր Վիեննայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Նախօրեին Սերժ Սարգսյանը մեկնել էր Արցախ, Իլհամ Ալիևը` Թուրքիա: Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում պետքարտուղար Ջոն Քերիի հետ է քննարկելու Ղարաբաղի հարցը: Մանրամասներ հանդիպումներից, իհարկե, չեն լինի, պաշտոնական տեղեկատվությունը կսահմանափակվի ընդհանրական ֆրազներով: Վիեննայում Սերժ Սարգսյանը կհանդիպի Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ ևս:

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ